Առաջարկները կցուցադրվեն որոնման հարցումը մուտքագրելուց հետո։ Առաջարկներին ծանոթանալու համար օգտագործեք վեր և վար սլաքները։ Ընտրելու համար սեղմեք Enter։ Եթե ընտրել եք բառակապակցություն, ապա որոնման կներկայացվի այդ բառակապակցությունը։ Եթե առաջարկը հղում է, դիտարկիչում կբացվի այդ էջը։
Ինչպես • Տանը հյուրընկալող

Հյուրընկալեք ընտանիքներ երեխաների հետ

Ընտանիքները լինում են ամենատարբեր տեսակի ու մեծության, և հյուրերը որոնում են այնպիսի տարածքներ, որոնք կարող են տեղավորել բոլորին, այդ թվում՝ ամենափոքրիկներին։ Շատ ողջունելի կլինի, եթե առաջարկեք հատուկ հարմարություններ կամ անվտանգության սարքավորումներ, որոնք օգտակար են ընտանիքներով ճանապարհորդողների համար․ դա ձեր տարածքն ավելի գրավիչ կդարձնի լայն շրջանակների համար։

Խորհուրդներ տարածքն ընտանիքների համար հարմարավետ դարձնելու վերաբերյալ

  • Գործող ծխորոշիչ և շմոլ գազի (CO) հայտնաբերիչ յուրաքանչյուր հարկում և քնելու բոլոր տարածքներում
  • Ամրակցված սավանով դյուրակիր օրորոց՝ պատուհաններից և շերտավարագույրներից հեռու տեղադրված
  • Անվտանգության հանովի դարպասներ աստիճանների համար և, եթե ունեք լողավազան, արգելափակոց դրա շուրջ
  • Պատուհանի անլար շերտավարագույրներ
  • Բոլոր կենցաղային մաքրող միջոցների, հեղուկ լվացանյութերի պատիճների, դեղերի և քիմիական նյութերի ապահով պահատեղեր
  • Գազօջախները, կաթսաները, թեյնիկները և վտանգ ներկայացնող այլ իրեր պետք է ունենան երեխաների անվտանգության կողպեքներ կամ դրվեն նրանց համար անհասանելի տեղում
  • Հարթ էկրանով հեռուստացույցները տեղակայեք պատերին, իսկ ավելի ծանր հեռուստացույցների համար օգտագործեք ցածր, կայուն կահույք
  • Անկայուն և ծանր վերնամասով կահույքի ամրակայման համար օգտագործեք բարձակներ, ամրակներ կամ պատերի խարիսխներ, որպեսզի դրանք չտապալվեն
  • Ջրատաքացուցիչների ջերմաստիճանը պետք է լինի 120° F-ից (48,9° C) ոչ ավելի՝ այրվածքից խուսափելու համար

Airbnb համայնքը հանձն է առել կառուցել մի աշխարհ, որտեղ ընտանիքները, իրենց կենսագրությունից և ճանապարհորդության հեռավորությունից անկախ, արժանանալու են հյուրընկալ ու հարգալից վերաբերմունքի։ Լրացուցիչ տեղեկությունների համար ուսումնասիրեք մեր Խտրականության դեմ քաղաքականությունը։

Դուք կարող եք ծանոթանալ նաև անվտանգության վերաբերյալ այս խորհուրդներին, որոնք օգտակար են բոլոր այցերի, այլ ոչ միայն երեխաների և (կամ) մանուկների հետ այցերի դեպքում։ Կարող եք նաև գտնել լրացուցիչ խորհուրդներ ընտանիքներ հյուրընկալելու վերաբերյալ։

Տրամադրեք անվտանգության վերաբերյալ տեղեկություններ, որոնք առնչվում են ընտանիքներին

Ինչպես անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկություններով կիսվել համակարգչի դիտարկչում

  1. Սեղմեք Հայտարարություններ և ընտրեք այն հայտարարությունը, որն ուզում եք փոփոխել
  2. Հայտարարությունների խմբագրիչում սեղմեք Ձեր տարածքը
  3. Սեղմեք Հյուրերի անվտանգություն
  4. Ընտրեք հետևյալ տարբերակներից՝ Անվտանգության նկատառումներ, Անվտանգության սարքեր և Տեղեկություններ սեփականության մասին
Այս հոդվածն օգնե՞ց։

Առնչվող հոդվածներ

  • Կանոններ • Հյուր

    Ճամփորդություն երեխաների հետ

    Airbnb-ի հանձնառությունն է ձևավորել ներառական և հարգալից համայնք, որը ողջունում է բոլոր մարդկանց, այդ թվում՝ երեխաների հետ ճանապարհորդող մարդկանց։
  • Համայնքի քաղաքականությունը • Հյուր

    Տարիքային սահմանափակումներ

    Դուք պետք է լինեք առնվազն 18 տարեկան, որպեսզի Airbnb-ի միջոցով ամրագրում կատարեք կամ հյուրընկալեք ձեր տարածքում։
  • Ինչպես • Փորձառության հյուրընկալող

    Տարիքային խմբերի վերաբերյալ ցուցումներ Airbnb սերվիսների և փորձառությունների համար

    Եթե դա ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող գործունեություն է, ունի մեծահասակների համար նախատեսված բովանդակություն կամ տարիքային սահմանափակումներով միջոցառման անցկացման վայր է, ապա արգելված է երեխաների համար։
Օգնություն ստացեք ձեր ամրագրումների, հաշվի վերաբերյալ և այլ հարցերով։
Մուտք կամ գրանցում